Ստամբուլում Չեչնիայից ենթադրյալ մարդասպան է ձերբակալվել. թուրքական լրատվամիջոց

12:56 • 26.04.16

Ստամբուլում ձերբակալվել է Չեչնիայից Մախարբի Իսաևը՝ նախկին չեչեն գրոհայինների սպանությունը պատրաստելու կասկածանքով։ Այդ մասին հայտնում է թուրքական Milliyet-ը:

 

Լրատվամիջոցի տվյալներով՝ Իսաևը կարող է կապված լինել նախկինում ձերբակալված Յուրի Անիսիմովի և Ալեքսանդր Սմիրնովի հետ, որոնք ձերբակալվել էին Թուրքիայում չեչեն ծայրահեղական Աբդուլվախիդ Էդելգիրեևի սպանությանը ներգրավվածության կասկածանքով:

 

Ինչպես գրում է թերթը, Իսաևը Ստամբուլ է ժամանել ապրիլի 11-ին։ Նա ձերբակալվել է ապրիլի 18-ին: Հյուրանոցի համարում, որտեղ նա բնակվել է, խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել է 7,65 մմ տրամաչափի ատրճանակ։

Ստամբուլում Չեչնիայից ենթադրյալ մարդասպան է ձերբակալվել. թուրքական լրատվամիջոց