Շվեդիայի ոստիկանությունը ստուգում է ահաբեկչական վտանգի մասին տեղեկատվությունը

10:43 • 26.04.16

Անվտանգության SÄPO շվեդական ոստիկանությունն ուսումնասիրում է երկրին սպառնացող ահաբեկչական վտանգի մասին տեղեկատվությունը, հաղորդում է Local պարբերականը:

 

«Այժմ մենք տեղեկություն և հետախուզական տվյալներ ենք հավաքում, համակարգում ենք գործողություններն այլ գերատեսչությունների և միջազգային գործընկերների հետ»,- տեղական ԶԼՄ-ներին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչ Սիմոն Բիներտը:

 

Նա հավելել է, որ գերատեսչությունը փոխանակվում է այդ հարցի շուրջ տեղեկատվությամբ երկրի ոստիկանության հետ:

 

Ինչում է կայանում հնարավոր վտանգը և ով է դա ներկայացնում՝ չի հստակեցվում:

 

Շվեդիայի ոստիկանությունը ստուգում է ահաբեկչական վտանգի մասին տեղեկատվությունը