Զոհված պայմանագրային զինծառայող Տիգրան Պողոսյանը Հոռոմ գյուղից էր

12:29 • 26.04.16

 

Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը ադրբեջանաղարաբաղյան սահմանին հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում զոհված երկու պայմանագրային զինծառայողներից 24-ամյա Տիգրան Մխիթարի Պողոսյանը Շիրակի մարզի Հոռոմ գյուղից էր:


Ինչպես Tert.am-ը տեղեկացավ նրա հարազատներից, Տիգրանի հայրը գտնվում է Ռուսաստանում՝ մեկնել էր արտագնա աշխատանքի, իսկ մայրը գյուղում զբաղվում է գյուղատնտեսությամբ:  Տիգրան ունի եղբայր, որն աշխատում է ՀՀ ոստիկանությունում: Նա սովորել էր Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:

Զոհված պայմանագրային զինծառայող Տիգրան Պողոսյանը Հոռոմ գյուղից էր