Վենեսուելայի գերագույն դատարանը մերժել է Մադուրոյի նախագահության ժամկետը կրճատելու առաջարկը
Վենեսուելայի գերագույն դատարանը մերժել է Նիկոլաս Մադուրոյի նախագահության ժամկետը վեցից չորս տարի կրճատելու վերաբերյալ առաջարկվող սահմանադրական փոփոխությունը, գրում է BBC-ն։
Գերագույն դատարանը վճռել է, որ առաջարկվող փոփոխությունը սահմանադրական է, բայց չի կարող հետադարձ կիրառություն ունենալ։
Փոփոխությունն առաջարկել է ընդդիմությունը։
Ընդդիմությունը տարբեր մեթոդներ է փորձել Մադուրոյին հեռացնելու համար, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունն ու հանրաքվեն:










