Սիրիացի փախստականը Օլիմպիական ջահը կտանի Աթենքի միջով

00:47 • 27.04.16

Սիրիացի փախստական Իբրահիմ ալ-Հուսեյնը, ով ապաստան է գտել Հունաստանում, Օլիմպիական կրակը Աթենքում փախստականների ճամբարի մոտով տանելու իրավունք է ստացել:

Սիրիացին հայտարարել է, որ «օլիմպիական ջահը կտանի ոչ միայն իր  համար, այլ նաև հանուն աշխարհի  բոլոր փախստականների, հանուն Հունաստանի, հանուն սպորտի և հանուն լողի ու բասկետբոլի թիմերի»: 


Ինչպես ներկայացնում է BBC-ն` խաղաղ ժամանակ Իբրահիմը մեծ հույսեր ներշնչող մարզիկ է եղել. Սիրիայում նա հաղթում էր լողի և ձյուդոյի մրցումներում:


Ռմբակոծության ժամանակ նա ծանր վիրավորվել է և կորցրել աջ ոտքի մի մասը:   Հունաստան նա ժամանել է 2 տարի առաջ` Էգեյան ծովն անցնելով  փչովի նավակով:


Օլիմպիական ջահը Բրազիլիա պետք է հասցվի մայիսի 3-ին: Այնտեղ այն 100 օրվա ընթացքում կանցնի 500 քաղաքներով ու գյուղերով:

 

 

Սիրիացի փախստականը Օլիմպիական ջահը կտանի Աթենքի միջով