Գերմանիայում 6 օդանավակայաններում գործադուլ է սկսվել

11:45 • 27.04.16

Գերմանիայում ցամաքային ծառայությունների աշխատակիցների գործադուլը սպառնում է կաթվածահար անել կամ առնվազն լրջորեն բարդացնել 6 օդանավակայանների աշխատանքը։ Ակցիաներն անցկացվում են չորեքշաբթի վաղ առավոտյան Բրեմենի, Մայնի Ֆրանկֆուրտի, Մյունխենի, Դյուսելդորֆի, Քյոլն/Բոննի և Հանովերի օդանավակայաններում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
 

Գործադուլի կոչ է արել ծառայությունների մատուցման ոլորտի Verdi արհմիությունը։ Այդ միությունը փորձում է հասնել աշխատավարձերի 6%-ով բարձրացմանը և աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավմանը։

 

Գործադուլի պատճառով մոտ 900 չվերթ է չեղարկել գերմանական խոշոր Lufthansa ավիաընկերությունը: Ընկերությունը ստիպված է վնասներ կրել, ըստ էության, չլինելով սակագնային վեճի կողմերից մեկը:

 

Ընդհանուր առմամբ, գործադուլը կվերաբերի 87.000 ուղևորների, չվերթների միայն 40%-ը կիրականացվեն: Ամենամեծ բարդություններին կբախվի Մյունխենի օդանավակայանը, որտեղ կչեղարկվի 545 չվերթ։

 

Գերմանիայում 6 օդանավակայաններում գործադուլ է սկսվել