Ավստրիան ցանկանում է Իտալիայի հետ սահմանին 400 մետր երկարության ցանկապատ կառուցել
Ավստրիայի իշխանությունները պատրաստվում են կառուցել 400 մետր երկարությամբ ցանկապատ Իտալիայի հետ սահմանին Բրենների լեռնանցքի շրջանում: Այդ մասին գրում է ավստրիական Tiroler Tageszeitung պարբերականը:
Տիրոլի ոստիկանության ներկայացուցիչ Հելմուտ Տոմացը հայտարարել է, որ ցանկապատը կկառուցվի այն դեպքում, եթե Իտալիայի իշխանությունները պատրաստ լինեն համագործակցել այդ ուղղությամբ:
Նշվում է, որ Ավստրիան իր կողմից անցել է սահմանին շինարարական աշխատանքների միգրացիոն հոսքը վերահսկելու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ավստրիայի և Իտալիայի միջև Բրենների լեռնանցքում գտնվող սահմանային անցակետում բախումներ են տեղի ունեցել փախստականների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև:










