Արի Ղարաբաղ և նայիր, թե ինչ է Ադրբեջանն անում այստեղ. Դավիթ Բաբայանը՝ Ալիևին գովերգող Իսպանիայի նախկին վարչապետին

13:29 • 27.04.16

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը քննադատել է Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյին և մեղադրել նրան Ադրբեջանի կողմից կաշառվելու համար։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

 

«Ահաբեկչության ամենազզվելի աղբյուրներից է ժողովրդավարական և քաղաքակիրթ երկրներում կոռուպցիան։ Իրենց ստամոքսները խավիարով, իսկ գրպանները՝ նավթի եկամուտներով լցնող և բռնապետներին գովերգող քաղաքական գործիչներն ամենավտանգավոր ահաբեկիչներն են։ Նման քաղաքական գործիչներից է Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն, ով գովերգում էր Իլհամ Ալիևին և Ադրբեջանը։ Ամո՛թ Ռոդրիգես Սապատերոյին: Արի՛ Ղարաբաղ և նայի՛ր, թե ինչ է Ադրբեջանն անում այստեղ։ Իսկ գուցե դու արդեն սովորել ես գլուխնե՞ր կտրել: Ադրբեջանական ահաբեկչությունը ոչ միայն սպառնալիք է Ղարաբաղի համար, այլև բարոյաքաղաքական մարտահրավեր ժողովրդավարական և քաղաքակիրթ աշխարհին»,- գրել է Բաբայանը Twitter-ի իր էջում։ 

 

Նշենք, որ Իսպանիայի նախկին վարչապետը մասնակցում է Բաքվում անցկացվող ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի համաժողովին։ Իր ելույթի ընթացքում նա գովել է Ադրբեջանը։

Արի Ղարաբաղ և նայիր, թե ինչ է Ադրբեջանն անում այստեղ. Դավիթ Բաբայանը՝ Ալիևին գովերգող Իսպանիայի նախկին վարչապետին