Պայթյուն Բաղդադում. կա զոհ և մի քանի վիրավոր

21:23 • 27.04.16

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի արևմտյան մասում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, յոթը` վիրավորվել, գրում է iraqinews.com-ը:

Պարբերականը, հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությունում իր աղբյուրին, նշում է, որ պայթյունը տեղի է ունեցել Ամիրիյա թաղամասում` պտուղ-բանաջարեղենի շուկայում:

Դեպքի վայր են ժամանել անվտանգության ուժեր և շտապօգնություն, որը հիվանդներին տեղափոխել է մոտակա հիվանդանոց:

 

Պայթյուն Բաղդադում. կա զոհ և մի քանի վիրավոր