Սալահ Աբդեսլամին Բելգիայից Ֆրանսիա են տեղափոխել ուղղաթիռով

16:40 • 27.04.16

Փարիզում ահաբեկչությունների կազմակերպման գլխավոր կասկածյալի տեղափոխումը Բելգիայից Ֆրանսիա իրականացվել է ուղղաթիռի միջոցով, հայտնում է BFMTV հեռուստաալիքը։

 

«Մեր տեղեկություններով՝ Սալահ Աբդեսլամի տեղափոխությունն ուղղաթիռով իրականացրել է Ֆրանսիայի ռազմական ժանդարմերիայի օպերատիվ ջոկատը։ Տեղափոխության շուրջ այդ գաղտնիությունը ցույց է տալիս գործողության հետ կապված վտանգները։ Մտավախություններ կային փախուստի կամ նրան ազատելու նպատակով դրսից միջամտության վերաբերյալ», -հայտնում է հեռուստաալիքը:

 

Այժմ Ֆրանսիայում Աբդեսլամի գտնվելու վայրը չի հաղորդվում: Բելգիայի դաշնային դատախազությունը հաստատել է, որ նա չորեքշաբթի օրը փոխանցվել է ֆրանսիական իշխանություններին։

 

Սպասվում է, որ արդեն չորեքշաբթի օրը տեղի կունենա Աբդեսլամի հանդիպումը քննիչների հետ։

 

Սալահ Աբդեսլամը ձերբակալվել է մարտի 18-ին Բրյուսելի Մոլենբեկ թաղամասում հատուկ գործողության ընթացքում։

 

2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում իսլամիստ գրոհայիններն ահաբեկչական հարձակումների շարք են իրականացրել, որոնց հետևանքով շուրջ 30 մարդ է զոհվել:

 

Սալահ Աբդեսլամին Բելգիայից Ֆրանսիա են տեղափոխել ուղղաթիռով