Թուրքական Բուրսա քաղաքում պայթյուն է որոտացել. հեղինակը 25-ամյա մահապարտ ահաբեկչուհին է
Պայթյուն է որոտացել Թուրքիայի հյուսիսարևմտյան Բուրսա քաղաքում, որն, ըստ վերջին տվյալների, իրականացրել է 25-ամյա մահապարտ ահաբեկչուհին: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով թուրքական իրավապահ մարմինների հայտարարությունը:
Ոստիկանությունն ուսումնասիրել է պայթյունի վայրից վերահսկողության տեսախցիկների տեսագրությունը: Ըստ թուրքական աղբյուրի` տեսագրության մեջ երևում է, որ ռումբը կարող էր լինել 25-ամյա կնոջ պայուսակում:
Իշխանությունները դեռևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել: Քննչական գործողությունները շարունակվում են:
Պայթյունի հետևանքով 10 մարդ է տուժել: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ենթադրյալ մահապարտ կնոջ դին:










