ԱՄՆ-ում կեղծ դեղահաբերից 12 մարդ է մահացել

10:27 • 27.04.16

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի մայրաքաղաք Սակրամենտոյում 12 մարդ է մահացել ցավազրկող հաբերի չարաշահումից, հայտնում է Lenta.ru-ն:

 

Ընդհանուր առմամբ, մարտի վերջից գրանցվել է ցավազրկող կեղծ դեղամիջոցից թունավորման 52 դեպք։ Դրանք եղել են հանրահայտ Norco դեղամիջոցի փաթեթավորմամբ։

 

Հաղորդվում է, որ կեղծ դեղամիջոցներ հայտնաբերվել են նաև Սան Ֆրանցիսկոյում: Այնտեղ բուժհաստատություններ են դիմել 7 հիվանդներ: Բոլոր հիվանդներին հաջողվել է փրկել. նրանց մոտ սրտխառնոց, փսխում, շնչառական դժվարություններ են առաջացել։

 

ԱՄՆ-ում կեղծ դեղահաբերից 12 մարդ է մահացել