Եգիպտոսում 11 տղամարդ միասեռականության համար դատապարտվել է ազատազրկման
Եգիպտական դատարանը 11 տղամարդու միասեռական լինելու համար դատապարտել է ազատազրկման, տեղեկացնում է france24.com-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Եգիպտոսում միասեռականությունը օրենքով արգելված է: Նրանից երեքը դատապարտվել են 12, երեքը՝ 9, մեկը՝ 6, չորսը՝ 3 տարվա ազատազրկման
Միասեռականների հետապնդումներն ու դատապարտումները արժանացել են իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությանը:










