Գերմանիայի կառավարությունը հաստատել է հետախուզական ծառայության ղեկավարի հրաժարականը

15:15 • 27.04.16

Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Գերհարդ Շինդլերը հուլիսի 1-ից այլևս չի պաշտոնավարի։ Այդ տեղեկությունը, որը նախօրեին տարածվել էր ԶԼՄ-ներում, հաստատել է Գերմանիայի կառավարությունը:

 

63-ամյա Շինդլերին կփոխարինի 53-ամյա Բրունո Կալը, ով այժմ գլխավորում է Ֆինանսների նախարարության դեպարտամենտներից մեկը: Նրան անվանում են ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեի վստահված անձանցից մեկը, գրում է ՏԱՍՍ-ը։

 

Շինդլերն իր պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից: Սպասվող հրաժարականի պատճառը պաշտոնապես չի նշվում։ Այնուամենայնիվ, ավելի վաղ նա հայտնվել է քննադատության թիրախում գերմանական հետախուզության և ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության համագործակցության շուրջ ստեղծված սկանդալների ֆոնին։


 

Գերմանիայի կառավարությունը հաստատել է հետախուզական ծառայության ղեկավարի հրաժարականը