Փախստականները ջրով շշեր են նետել հույն նախարարի վրա
Հունաստանի Լեսբոս կղզում զայրացած փախստականները ջրով շշեր են նետել միգրացիոն քաղաքականության հարցերով հույն նախարար Յանիս Մուզալասի վրա, գրում է Лента-ն:
Ոստիկանության հատուկջոկատայինները փորձել են հանգստացնել ներգաղթյալներին, սակայն վերջիններս քարեր են նետել իրավապահների ուղղությամբ:
Աղբյուրը նշում է, որ փախստականները նախարարին դժգոհել են ճամբարների պայմաններից և Թուրքիա վերադարձվելուց: Նախարարին չի հաջողվել նվազեցնել լարվածությունը, և փախստականները սկսել են նրա ուղղությամբ ջրով շշեր նետել, որից հետո նա արագ հեռացել է։
Փախստականները սկսել են դժգոհություն հայտնել դեռևս առավոտյան, երբ իրենց հայտնել են, որ ավելի քան 400 դիմում Հունաստանում չի ընդունվել։










