Արքայազն Հարին պատասխանել է հարցին, թե արդյոք ինքը երբևէ թագավոր կդառնա
Բրիտանական գահաժառանգներից մեկը` արքայազն Հարին, այցելել է Բերքշիրի դպրոցներից մեկն ու շփվել աշակերտների հետ` պատասխանելով նրանց հետաքրքրող հարցերին:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, Տրիստան անունով 9-ամյա դպրոցականը հետաքրքրվել է, թե արդյոք Հարին երբևէ թագավոր կդառնա:
«Երևի թե դուք ուրախ կլինեք տեղեկանալ, որ, ըստ ամենայնի, ոչ»,-պատասխանել է կարմրահեր արքայազնը:
Տեսնելով, թե որքան Տրիստանին տխրեցրեց իր պատասխանը` Հարին ասել է. «Օ~, տեսեք, թե ինչ հիասթափություն է: Դուրս եկավ, թխի, թող գա»:
Ավելի ուշ Տրիստանն ասել է, որ շատ կուզենար արքայազն Հարիին տեսնել միապետի դերում:










