ԱՄՆ-ն ու Իսրայելը պաշտպանում են ահաբեկիչների տակֆիրիստական-սիոնիստական շարժումը. Իրանի ՊՆ

17:28 • 27.04.16

Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը Միջազգային անվտանգության հարցերով V միջազգային համաժողովի շրջանակում հայտարարել է, որ ԱՄՆ-ն, Իսրայելը և Սաուդյան Արաբիան պաշտպանում են ահաբեկիչների տակֆիրիստական-սիոնիստական շարժումը, հայտնում է gazeta.ru-ն։

 

Տակֆիրիզմն արմատական իսլամի տեսակ է, որը թույլ է տալիս սպանել ոչ միայն նրանց, ովքեր իսլամ չեն դավանում, այլև այլ մահմեդականների։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կիսում է այդ դիրքորոշումը։

 

Նա նաև նշել է, որ Իրանը հանդես է գալիս Իսրայելի «սիոնիստական ռեժիմի» միջուկային զինաթափման օգտին: Նախարարի խոսքով՝ այդ հարցը պետք է լինի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի գլխավոր հարցերից մեկը:

 

ԱՄՆ-ն ու Իսրայելը պաշտպանում են ահաբեկիչների տակֆիրիստական-սիոնիստական շարժումը. Իրանի ՊՆ