Իրաքում 200 միլիոն դոլար կհատկացնեն էլեկտրակայանների համար վառելիքի ներկրմանը
Իրաքի նախարարների խորհուրդը հավանության է արժանացրել էլեկտրակայանների համար վառելիք ներկրելու նպատակով 200 միլիոն դոլարի հատկացնելու որոշումը, գրում է iraqinews.com-ը:
Պարբերականի փոխանցմամբ՝ վարչապետի գրասենյակից հայտնել են, որ դրամական միջոցի հատկացումը անհրաժեշտ էր էլեկտրակայանների պահպանման համար, իսկ վառելիքի անհրաժեշտ քանակի ներկրումը՝ դրանց գործարկման համար:










