Ռմբակոծությունների արդյունքում ոչնչացվել է ԻՊ-ի ունեցած մոտ 800 մլն դոլար կանխիկ գումար. ամերիկացի գեներալ

09:52 • 27.04.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների գրաված տարբեր օբյեկտների ռմբակոծության ժամանակ մոտ 800 մլն դոլար է ոչնչացվել, հայտնել է Իրաքում ԱՄՆ-ի ռազմական հրամանատարության ներկայացուցիչ գեներալ Փիթեր Գերստենը։
 

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի ավիացիան բազմիցս հարվածներ է հասցրել շինություններին, որտեղ խմբավորումը պահել է իր առձեռն գումարը։ Գեներալը չի բացատրել՝ որտեղից են ամերիկացի զինվորականներն իմացել, թե հատկապես որքան գումար է ոչնչացվել, գրում է BBC-ն։
 

Պաշտոնյան նշել է նաև, որ այդ միջոցների կորուստը հանգեցրել է նրանց շարքերում դասալքության կտրուկ աճին, ինչպես նաև նորակոչիկների թվի նվազմանը:

 

Մոտավորապես հայտնի է, որ ԻՊ-ի բյուջեն գնահատվում է 2 մլրդ դոլար և նախորդ տարի ավելացել է ևս 250 մլն դոլարով։

 

Ռմբակոծությունների արդյունքում ոչնչացվել է ԻՊ-ի ունեցած մոտ 800 մլն դոլար կանխիկ գումար. ամերիկացի գեներալ