Ջոն Քերին ԻՊ-ին մեղադրել է կրոնական փոքրամասնությունների ցեղասպանության համար

10:00 • 27.04.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պատասխանատվություն են կրում կրոնական փոքրամասնությունների ցեղասպանության համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, փոխանցում է РИА Новости-ն:

 

«ԻՊ-ը շարունակում է ոչնչացնել կրոնական փոքրամասնություններին։ Գրոհայինները սպանում են եզդիներին, քանի որ վերջիններս եզդի են, քրիստոնյաներին, քանի որ նրանք քրիստոնյա են, շիաներին, քանի որ նրանք շիա են»,- հայտարարել է Քերին` նշելով, որ ԻՊ-ը պատասխանատվություն է կրում «կրոնական ցեղասպանության» համար։
 

Պետքարտուղարն ընդգծել է, որ խոսքը քաղաքակրթությունների միջև պատերազմի մասին չէ: Դա պայքար է ոչ քաղաքակիրթ բարբարոսների հետ, ասել է Քերին։
 

Ջոն Քերին ԻՊ-ին մեղադրել է կրոնական փոքրամասնությունների ցեղասպանության համար