Մոլդովայում իշխող կուսակցությունը ցանկանում է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել 2019 թվականին
Մոլդովայում իշխող Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարիան Լուպուն հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցելու հայտը կարող է ներկայացվել 2019 թվականի երկրորդ կեսին, հայտնում է РИА Новости-ն:
«Որպես իշխող կուսակցություն՝ մենք առաջարկել ենք որպես նպատակ հասնել նրան, որպեսզի 2019 թվականի երկրորդ կեսին անդամակցության հայտ ներկայացնենք: Դա նշանակում է, որ հայտն առաջին փուլում պետք է դիտարկվի Մոլդովային թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու համատեքստում»,- ասել է Լուպուն տեղական հեռուստաալիքներից մեկի եթերում:
«Երեք տարվա ընթացքում մենք պետք է իրականացնենք մեր ողջ աշխատանքը՝ Եվրամիության մեր գործընկերներին ցույց տալու համար, որ Մոլդովան 2019 թվականին ի վիճակի կլինի համապատասխանել այդ փուլում բոլոր պահանջներին»,- ասել է Լուպուն։










