Ֆրանսիայի Մարտիգ քաղաքում տեղի է ունեցել Արցախին նվիրված կոնֆերանս

18:25 • 27.04.16

Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը ապրիլի 25-ին վարել է Ֆրանսիայի Մարտիգ քաղաքում տեղի ունեցած «Լեռնային Ղարաբաղիանկախության 25 տարիները։ Դիտարկումներ և հեռանկարներ» խորագրով կոնֆերանսը։

 

Այս մասին հայտնում են ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունից։

 

ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում խոսել է Արցախի դեմ ապրիլին Ադրբեջանի լայնածավալ հարձակումների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին և ներկայացրել ԼՂՀ դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։

 

Միջոցառման ավարտին Արցախի ներկայացուցիչը պատասխանել է լրագրողների հարցերին:

 

Մարտիգի Ֆրանս-հայկական միության կողմից կազմակերպված միջոցառմանը, որը կայացել է Մարտիգի քաղաքապետարանի կոնֆերանսների դահլիճում, ներկա են եղել քաղաքային իշխանությունները, լրագրողներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։


 

 

Ֆրանսիայի Մարտիգ քաղաքում տեղի է ունեցել Արցախին նվիրված կոնֆերանս