Հակառակորդը 82 մմ ականանետերից սկսել է արկակոծել Մարտակերտի ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերը

19:37 • 27.04.16

Օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հարաբերական անդորրը ժամը 17:40-ի սահմաններում խախտվել է հակառակորդի կողմից: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

 

Ադրբեջանական զինուժը 82 միլիմետրանոց ականանետերից սկսել է արկակոծել Մարտակերտի ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը (14 արկ):

 

Շփման գծի հյուսիսարելյան ուղղությամբ նկատվել է նաև հակառակորդի տեխնիկայի շարժ:

 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևում են առաջնագծում տեղի ունեցող զարգացումներին և իրենց պատժիչ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը:
 

Հակառակորդը 82 մմ ականանետերից սկսել է արկակոծել Մարտակերտի ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերը