Մենք կարող ենք ոչնչացնել ձեր երկիրը. Օբաման` Հս. Կորեայի ղեկավարին
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման խիստ նախազգուշացում է հղել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընին` վերջինիս հիշեցնելով, որ ԱՄՆ-ի միջուկային զինանոցը կարող է վերացնել նրա երկիրը:
«Իհարկե, մեր միջուկային զինանոցը թույլ է տալիս վերացնել Հյուսիսային Կորեան, բայց մարդասիրության դիտանկյունից մենք դրա համար շատ թանկ վճարենք: Բացի այդ, Հյուսիսային Կորեայի կողքին է գտնվում մեր դաշնակից Հարավային Կորեան»,-մեջբերում է The Telegraph-ը Օբամայի խոսքերը:
ԱՄՆ-ի նախագահը նաև հավելել է, որ ներկայում իրենք կատարելագործում են միջուկային հարձակումների համար նախատեսված պաշտպանական վահանը` չնայած, որ Փհենյանի միջուկային սպառնալիքի մակարդակը ներկայում բավական ցածր է:
Աղբյուրը հիշեցնում է, որ Օբամայի այս նախազգուշացումներին նախորդել էին Հյուսիսային Կորեայի կողմից մի շարք բալիստիկ հրթիռների փորձարկումները։ Այն ժամանակ Փհենյանը հայտարարել էր, որ դրանք կարող են հասնել մինչև ԱՄՆ-ին պատկանող Ալյասկայի տարածք։










