Անգլիայի եկեղեցին ԵՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվեի վերաբերյալ հատուկ աղոթք է գրել
Այս տարվա հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում կայանալու է հանրաքվե, որի ժամանակ քաղաքացիները պետք է որոշեն Եվրոպական միությունից դուրս գալու կամ դրա կազմում մնալու հարցը։
Ինչպես նշում է The Guardian-ը, այս կապակցությամբ Անգլիայի եկեղեցին 9 տողանոց հատուկ աղոթք է գրել` նախատեսված վճռորոշ հանրաքվեի համար։
«Աղոթքում որևէ գաղտնի «մեսիջ» չկա։ Այն բացարձակապես չեզոք է և կոչ է անում քաղաքացիներին իրենց ընտրությունը կատարելիս լինել ազնիվ ու խելամիտ»,- նշել է քաջատեղյակ աղբյուրը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեծ Բրիտանիայում աշխատանքային այցով գտնված ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրապարակայնորեն կոչ էր արել բրիտանացիներին դեմ քվեարկել ԵՄ կազմից դուրս գալու առաջարկին։










