ՌԴ ոստիկանությունը ստուգում է Մոսկվայի բոլոր երկաթուղային կայարանները՝ պայթյունի վտանգի մասին հաղորդումից հետո
ՌԴ ոստիկանությունը ստուգում է Մոսկվայի բոլոր երկաթուղային կայարանները՝ պայթյունի վտանգի մասին հաղորդումից հետո։ Ինչպես ТАСС-ին հայտնել են մայրաքաղաքի իրավապահ մարմինների ներկայացուցիչները, կայարանների մի քանի շենքերից իրականացվում է մարդկանց տարհանում։
«Անհայտ անձը զանգահարել է «02» ծառայություն և հայտնել մայրաքաղաքի երկաթուղային կայարաններից մեկում պայթուցիկ սարքի տեղադրման մասին։ Այդ առնչությամբ բոլոր կայարաններ են ուղարկվել քաղաքի օպերատիվ ծառայությունները։ Կինոլոգները սկսել են հետազոտել երկաթուղային համալիրների տարածքները»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա տվյալներով՝ կայարանների որոշ շենքերից իրականացվում է մարդկանց տարհանում: Միջադեպը գնացքների երթևեկության վրա չի ազդել։
Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զանգահարողի ինքնությունը պարզելու համար։










