Պորոշենկոն հանձնարարել է ազգային գվարդիայի լրացուցիչ ուժեր մտցնել Օդեսա. Սաակաշվիլի
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանձնարարել է Օդեսա մտցնել ոստիկանության և ազգային գվարդիայի լրացուցիչ ուժեր`«հասարակական կարգի պահպանության համար», հայտարարել է Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին:
«Նախագահը հանձնարարել է Ազգային ոստիկանության ղեկավարին և Ազգային գվարդիայի պետին Օդեսա մտցնել լրացուցիչ մինչև 1000 մարդ` քաղաքում հասարակական կարգի պահպանության համար»,- գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում:
Նախօրեին Սաակաշվիլին դիմել էր երկրի նախագահին` խնդրելով օգնել կարգուկանոն հաստատել Օդեսայում։ Մասնավորապես, նա խնդրել է շրջանային դատախազության ղեկավար նշանակել, գրում է РИА Новости-ն:










