Բելգիան Սալահ Աբդեսլամին հանձնել է Ֆրանսիային

13:42 • 27.04.16

Բելգիան Փարիզի ահաբեկչությունների գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամին հանձնել է Ֆրանսիային։ Այդ մասին հաղորդում է France 24 հեռուստաալիքը։

 

Ավելի վաղ Աբդեսլամին մեղադրանք է ներկայացվել Բրյուսելում հատուկ գործողության ընթացքում ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ կրակելու համար։

 

2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում իսլամիստ գրոհայիններն ահաբեկչական հարձակումների շարք են իրականացրել, որոնց հետևանքով շուրջ 130 մարդ է զոհվել։

 

Բելգիան Սալահ Աբդեսլամին հանձնել է Ֆրանսիային