Հարավային Կորեայում հատուկ վճարովի աղբամաններ են տեղադրվել սննդի մնացորդները թափելու համար

23:54 • 27.04.16

Հարավային Կորեայի կառավարությունը  նոր միջոցներ է ձեռնարկել երկրում սննդամթերքի կորուստի հետ կապված` գնալով աճող խնդիրը լուծելու համար:

 

Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, «Վճարիր, եթե աղբ ես թափում» յուրօրինակ  ծրագրի շրջանակներում  բնակիչները պետք է առանձնացնեն սննդամթերքի մնացորդներն աղբի մյուս մասից և այն տեղադրեն հատուկ աղբարկղերում, որոնք բացելու համար պետք  է վճարեն` ըստ կիլոգրամների:


Բնակիչները  սննդամթերքի մնացորդներն աղբամանը նետելու համար վճարում կատարում են մի քանի ձևով: Դրանցից մեկը հատուկ նույնականացման քարտով է, որով կարողանում են բացել աղբամանը, որից հետո սննդամթերքը կշռվում է և նրանց հաշվից գումար է գանձվում:


Մյուս եղանակն իրագործվում է կանխավճարային աղբի տոպրակների օգնությամբ, որոնց գինը սահմանվում է ըստ տարողության:
 

Հարավային Կորեայում հատուկ վճարովի աղբամաններ են տեղադրվել սննդի մնացորդները թափելու համար