Վենեսուելայի իշխանությունները պետծառայողների համար սահմանել են երկօրյա աշխատանքային շաբաթ

11:27 • 27.04.16

Վենեսուելայի իշխանությունները պետծառայողների համար սահմանել են երկօրյա աշխատանքային շաբաթ՝ որպես էներգետիկ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված ժամանակավոր միջոց, հայտնում է BBC-ն:

 

Փոխնախագահ Արիստոբուլո Իստուրիզը հայտարարել է, որ քաղծառայողները պետք է աշխատանքի գան միայն երկուշաբթի և երեքշաբթի՝ մինչ ճգնաժամի ավարտը։

 

Վենեսուելայում երաշտ է, որը խիստ նվազեցրել է ջրի մակարդակը գլխավոր հիդրոէլեկտրակայանում: Ընդդիմությունը, սակայն, մեղադրում է իշխանություններին ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու համար:

 

Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն ավելի վաղ հայտարարել էր, որ Վենեսուելայի 2,8 միլիոն պետծառայողները չեն աշխատի ուրբաթ օրերին՝ էլեկտրականության սպառումը նվազեցնելու համար։

Վենեսուելայի իշխանությունները պետծառայողների համար սահմանել են երկօրյա աշխատանքային շաբաթ