Պարզվել է, թե ինչպես է 11-ամյա աղջնակն առանց փաստաթղթերի Մոսկվայից Պետերբուրգ հասել

17:05 • 27.04.16

Համաձայն Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի անվտանգության տեսախցիկների ձայնագրության՝ առանց տոմսի Սանկտ Պետերբուրգ թռած 11-ամյա աղջիկն օդանավակայան էր եկել նպատակադրված, հայտնում է gazeta.ru-ն:


«Վնուկովոյում» նա անցել է մեծահասակների խմբի հետևից։ Անձնագրային ստուգման պահին դպրոցականը թաքնվել է ուղևորներից մեկի հետևում: Աշխատակիցը նրան պարզապես չի նկատել: Անձնական զննության ժամանակ փաստաթղթեր ներկայացնել չի պահանջվում, այդ պատճաով 5-րդ դասարանի աշակերտուհին դարձյալ առանց խոչընդոտների անցել է մեծերի խմբի հետ։

 

Ինքնաթիռ բարձրանալ աղջիկը կարողացել է բազմազավակ ընտանիքի կողքին կանգնելով: Երբ ընտանիքի տոմսերը ստուգել են, աղջիկն անցել է նրանց հետ:

 

Հիշեցնենք, որ Մոսկվայի 11-ամյա բնակչուհուն, ում ինքնությունը չի հրապարակվում, հաջողվել է անարգել մայրաքաղաքից Սանկտ Պետերբուրգ հասնել` չունենալով որևէ փաստաթուղթ և տոմս:


Հետաքրքրական է, որ փոքրիկը կարողացել է շրջանցել «Վնուկովո» օդանավակայանի անվտանգության համակարգն ու ինքնաթիռ նստել։

Պարզվել է, թե ինչպես է 11-ամյա աղջնակն առանց փաստաթղթերի Մոսկվայից Պետերբուրգ հասել