Հալեպի բնակելի թաղամասերի ռմբակոծության հետևանքով 18 մարդ է զոհվել

19:16 • 28.04.16

Հրադադարի ռեժիմը Սիրիայի Հալեպ քաղաքում վերջնականապես խախտվել է «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման և նրանց կողմնակից իսլամիստական խմբերի կողմից:

 

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, վկայակոչելով սիրիական հեռուստակայանին, գրոհայինները ողջ օրվա ընթացքում շարունակական հրետանային ռմբակոծության են ենթարկում քաղաքը: Ականները պայթում են Հալեպի կենտրոնական թաղամասերում, որոնք գտնվում են սիրիական բանակի պաշտպանության ներքո:


Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ են ստացվում քաղաքապետարանի շրջանից, Մայդան, Աշրաֆիա, Մաշարիկա և Էլ-Համդանիա թաղամասերից:  Հեռուստակայանի տվյալներով` զոհերի և տուժածների թիվն աճում է: Ներկա պահին հայտնի է 18 զոհի մասին, 70-ից ավելին վիրավորվել են:
 
 

Հալեպի բնակելի թաղամասերի ռմբակոծության հետևանքով 18 մարդ է զոհվել