ԱՄՆ փոխնախագահ Բայդենն անսպասելի այցով մեկնել է Իրաք

19:32 • 28.04.16

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հինգշաբթի չհայտարարված այցով ժամանել է Բաղդադ, որի իշխանություններն իսլամիստական խմբավորումների դեմ պայքարի պատճառով հայտնվել են խոր ճգնաժամում:

 

Ինչպես տեղեկացնում է  Agence France Presse-ը, մեջբերելով Բայդենի գրասենյակի հայտարարությունը, փոխնախագահն Իրաք է ժամանել հանդիպելու երկրի ղեկավարության հետ` քննարկելու Իրաքի միասնության և «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի հարցերը:

 


Բայդենը կքննարկի նաև միջազգային հանրության աջակցության հարցն Իրաքի տնտեսության խթանման գործում և հետագա համագործակցության հնարավորությունը:
 

 

ԱՄՆ փոխնախագահ Բայդենն անսպասելի այցով մեկնել է Իրաք