Թուրքիայում տղամարդը սպանել է ծանոթին՝ ռեստորանում իր հաշիվը փակելու համար (տեսանյութ)
Ստամբուլում տղամարդը կրակել ու սպանել է ծանոթին՝ ռեստորանում իր հաշիվը փակելու համար։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ»-ը, սպանության պահը նկարահանվել է անվտանգության տեսախցիկներով։
Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանում։ Համաձայն պնդումների՝ Իդրիս Ալաքուշն ու ընկերը՝ Սավջը Քարաբուլութը, մտել են ռեստորան։ Նույն ռեստորան են այցելել նաև Քարաբուլութի ընկեր Հասան Էրդեմիրը՝ երկու այլ անձանց հետ։
Քարաբուլութը նրանց հրավիրել է իրենց սեղանի մոտ։ Որոշ ժամանակ անց Ալաքուշը խնդրել է հաշիվը բերել, սակայն նրան տեղեկացրել են, որ Հասան Էրդեմիրը փակել է հաշիվը։ Դրանից հետո վիճաբանություն է սկսվել։ Զայրացած Ալաքուշը հեռացել է ռեստորանից, ապա վերադարձել զինված։ Նա նախ կրակել է Հասան Էրդեմիրին, ապա երկու ընկերներին։
Հիվանդանոց տեղափոխված Էրդեմիրին փրկել չի հաջողվել։ Երկու ընկերները թեթև վիրավորում են ստացել։










