Հետծննդյան շրջանում ծննդկան է մահացել. մահվան պատճառը դեռ պարզ չէ
Այսօր`ապրիլի 28-ին, «Սլավմեդ» ԲԿ-ում ծննդկան է մահացել: Այս մասին Tert.am-ի տեղեկությունը հաստատեց ՀՀ ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի տնօրեն, ՀՀ գլխավոր մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը` նշելով.« Ծննդկանը մահացել է հետծննդյան շրջանում: Գործը գտնվում է դատաբժշկական փորձաքննության փուլում, և եզրակացությունից հետո կհստակեցվի պատճառը»։
ՀՀ գլխավոր մանկաբարձը տեղեկացրեց նաև, որ ծննդկանի մահվանն արձագանքել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և հանձնարարել անաչառ, օբյեկտիվ ուսումնասիրություն կատարել:










