Իտալիայում ձերբակալված ջիհադականներն ահաբեկչություններ էին պատրաստում. երկրի ՆԳՆ

14:50 • 28.04.16

Ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում հինգշաբթի օրն Իտալիայի հյուսիսում վեց մարդ է ձերբակալվել։ Նրանք դիտարկում էին Իտալիայում ահաբեկչական հարձակումների իրականացման հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն Canale 5 հեռուստաալիքի եթերում, գրում է РИА Новости-ն։

 

«Նրանք շատ վատ մտադրություններ ունեին՝ դիտարկում էին Իտալիայում ահաբեկչական հարձակումների իրականացման հնարավորությունը»,- ասել է նախարարը:

 

Նա նաև նշել է նման պրոֆիլակտիկ աշխատանքի կարևորությունը, որն իրականացնում են իրավապահ մարմինները։

 

Իտալական ոստիկանության ստորաբաժանումների և կարաբիներների համատեղ գործողության շրջանակում հինգշաբթի օրը հյուսիսային իտալական Լոմբարդիա շրջանում ձերբակալվել է վեց մարդ՝ միջազգային ահաբեկչությանը ներգրավվածության կասկածանքով։ ԶԼՄ-ների տվյալներով՝ կասկածյալները պատրաստվում էին ուղևորվել Սիրիա և Իրաք՝ ջիհադականների շարքերում կռվելու համար։

 

Իտալիայում ձերբակալված ջիհադականներն ահաբեկչություններ էին պատրաստում. երկրի ՆԳՆ