Հրվ. Կորեայում ֆերմաներից մեկից կամավորները 200 շների են ազատ արձակել (տեսանյութ)
Հարավային Կորեայի Վոնջու քաղաքի ֆերմաներից մեկում կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ամերիկյան կազմակերպության կամավորներն ավելի քան 200 շների են ազատ արձակել։ Ընտանի կենդանիները նախատեսված էին վաճառքի և սննդում օգտագործվելու համար, հայտնում է Lenta.ru-ն։
Տարբեր ցեղատեսակների տասնյակ շներ պահվում էին վանդակներում։ Կենդանիներին ազատ արձակելուց հետո Humane Society International կազմակերպության ներկայացուցիչները պատրաստվում են նրանց ԱՄՆ և Կանադա տեղափոխել։ Շներին կտեղավորեն կենդանիների ապաստարաններում։
Ֆերմայի տերը հաղորդել է, որ ինքը տարեկան մի քանի հարյուր շուն է վաճառում՝ յուրաքանչյուրի դիմաց նվազագույնը 200 դոլար ստանալով։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Հարավային Կորեայում տարեկան 1.5-2.5 մլն շուն են ուտում։
Կորեական խոհանոցում ավանդաբար օգտագործում են շների միսը։ Այն նաև օգտագործվում է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Ինդոնեզիայում, Գանայում, Նիգերիայում և այլուր։










