Լոնդոնի բարձրագույն դատարանը կքննի գաղտնալսման գործով Sun թերթի դեմ հայցը

17:13 • 28.04.16

Լոնդոնի բարձրագույն դատարանն ընդունել է հեռախոսների գաղտնալսման գործով Sun թերթի դեմ հայցը, հայտնում է РИА Новости-ն։

 

Ավելի վաղ News UK մեդիահոլդինգը, որի մեջ մտնում է Sun-ը, կարգավորել է այժմ արդեն գոյություն չունեցող News of the World տաբլոիդի դեմ մեծ քանակությամբ հայցեր։ Թերթի լրագրողներն անօրինական կերպով գաղտնալսել են հազարավոր մարդկանց հեռախոսներ՝ տեղեկություններ ստանալու համար:

 

Տաբլոիդը փակվել է 168 տարի աշխատելուց հետո:

 

News UK մեդիահոլդինգը, որը News Corp-ի մաս է կազմում, ավելի վաղ հայտարարել է, որ Sun թերթը ներգրավված չէ գաղտնալսման հետ կապված գործունեությանը, սակայն հինգշաբթի օրը Լոնդոնի գերագույն դատարանի դատավորն ընդունել է հայցը։

Լոնդոնի բարձրագույն դատարանը կքննի գաղտնալսման գործով Sun թերթի դեմ հայցը