Նեմցովի դուստրը խնդրում է հարցաքննել Կադիրովին և ևս ինը մարդու

14:09 • 28.04.16

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստր Ժաննան ՌԴ քննչական կոմիտե դիմում է ուղարկել՝ խնդրելով իր հոր սպանության գործով հարցաքննել Չեչնիայի ղեկավարին և ևս ինը մարդու, հայտնում է ТАСС-ը։

 

«Մենք Ռամզան Կադիրովի, Ալիբեկ և Ադամ Դելիմխանովների, Սուլեյմանի, Ռուսլանի և Արթուր Դելիմխանովի և ևս չորս մարդու գտնվելու վայրը պարզելու և հարցաքննելու մասին միջնորդություն ենք ներկայացրել»,- հայտարարել է Նեմցովի դստեր փաստաբան Վադիմ Պրոխորովը։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Նեմցովի դուստրը խնդրում է վերականգնել իր հոր սպանության գործով քննությունը։

 

Հիշեցնենք, որ Նեմցովը սպանվել էր 2015 թվականի փետրվարի վերջին՝ Մոսկվայի կենտրոնում։

 

Նեմցովի դուստրը խնդրում է հարցաքննել Կադիրովին և ևս ինը մարդու