Հակառակորդը ողջ գիշեր հրետակոծել է ՊԲ մարտական դիրքերը, նաև Մատաղիսը. ԼՂՀ ՊԲ

08:32 • 28.04.16

Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տանկերի, տարբեր տրամաչափի ականանետերի, թնդանոթների, TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային համակարգերի ու ՄՄ-21 (Գրադ) կայանքների կիրառմաբ շարունակել է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ՊԲ մարտական դիրքերը` արձակելով ավելի քան 240 արկ:


Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի արևելյան, հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով: ՄՄ-21 (Գրադ) կայանքներից հրետակոծության է ենթարկվել Մատաղիս խաղաղ բնակավայրը:


Հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են կանխարգելիչ և օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների: Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

 

 

Հակառակորդը ողջ գիշեր հրետակոծել է ՊԲ մարտական դիրքերը, նաև Մատաղիսը. ԼՂՀ ՊԲ