Հակառակորդը վերսկսել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիրքերի արկակոծումը

21:49 • 28.04.16

Ապրիլի 28-ի օրվա ընթացքում պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդը խախտել է ժամը 20:00-ի սահմաններում:Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

 

Ադրբեջանական զինուժը 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից վերսկսել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերի  արկակոծումը:

 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են կանխարգելիչ գործողություններ:
 

Հակառակորդը վերսկսել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիրքերի արկակոծումը