Այս ամառ նավարկությունը կսկսի «Նոյան Տապանին» իրական չափերով համապատասխանող կրկնօրինակ նավը (լուսնկարներ)

00:10 • 28.04.16

Հոլանդացի ատաղձագործ Յոհան Հույբերսը, ով «Նոյան Տապանին» իրական չափերով համապատասխանող կրկնօրինակ նավի կառուցումը վերջացրել էր 2012թ-ին, հայտարարել է այս ամռանը դրա նավարկության մասին, գրում է huffingtonpost.com-ը:

Պարբերականի փոխանցմամբ շուրջերկրյա ճանապարհորդությունը տեղի կունենա Հոլանդիայից դեպի Բրազիլիա և Հարավային, Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկաներ:

Նավարկության նպատակն աստվածաշնչյան գաղափարների տարածումն է: Հույբերսը որոշել է այն կառուցել երազում իր հայրենիքը ջրհեղեղից կործանված տեսնելուց հետո:

 

Այս ամառ նավարկությունը կսկսի «Նոյան Տապանին» իրական չափերով համապատասխանող կրկնօրինակ նավը (լուսնկարներ)