Մյունխենի իշխանություններն «Օքթոբրֆեստ»-ի անվտանգության համար կծախսեն մոտ 1.000.000 եվրո. Süddeutsche Zeitung

16:01 • 28.04.16

Մյունխենի իշխանությունները մոտ 1 միլիոն եվրո կտրամադրեն հանրահայտ «Օքթոբրֆեստ» գարեջրի տոնի ընթացքում անվտանգության ապահովման նոր միջոցների համար։ Այդ մասին հայտնել է Süddeutsche Zeitung թերթը՝ վկայակոչելով մայիսի 3-ին կայանալիք քաղաքային խորհրդի աշխատանքի և տնտեսության հարցերով հանձնաժողովի փակ նիստի փաստաթղթերը։

 

Առաջին անգամ միջոցառման մուտքի մոտ կտեղադրվի մետաղական դետեկտոր, հյուրերի պայուսակները ստուգման կենթարկվեն։ Ուսապարկերով, մեծ պայուսակներով և ճամպրուկներով այցելուներին թույլ չի տրվի մուտք գործել տոնակատարությանը, գրում է ТАСС-ը:


Բացի այդ, նախատեսվում է «Օքթոբրֆեստ»-ի բացման ժամն առավոտյան ժամը 9-ից տեղափոխել 10-ի:

 

Միջոցառումն անցկացվելու է սեպտեմբերի 17-ին։

Մյունխենի իշխանություններն «Օքթոբրֆեստ»-ի անվտանգության համար կծախսեն մոտ 1.000.000 եվրո. Süddeutsche Zeitung