Պուտինը նկատողություն է արել Ռոգոզինին՝ «Վոստոչնիից» առաջին հրթիռակրի արձակման տեղափոխության համար. Коммерсантъ

12:41 • 28.04.16

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նկատողություն է արել փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին, խիստ նկատողություն՝ «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Իգոր Կոմարովին և «НПО автоматики» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրեն Լեոնիդ Շալիմովին՝ «Վոստոչնի» տիեզերակայանից առաջին հրթիռակրի արձակման տեղափոխության համար։

 

Այդ մասին հայտնել է «Կոմերսանտ» թերթի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը, ով ներկա է եղել տիեզերակայանից առաջին հրթիռակրի արձակմանը։


ՌԴ նախագահի դժգոհությունն է առաջացրել ոչ թե հենց տեղափոխության հարցը, այլ դրա պատճառը: Թղթակցի խոսքով՝ տեղի ունեցածը կատարյալ անփութության օրինակ է։


Ավելի վաղ հաղորդվել է, որ ռուսական «Վոստոչնի» տիեզերակայանից «Союз-2.1а» հրթիռակրի միջոցով տիեզերք է ուղարկվել 3 նոր արբանյակ, որոնք արդեն հանվել են ուղեծրի վրա։


Իսկզբանե «Վոստոչնիից» առաջին արձակումը նախատեսված է եղել ապրիլի 27-ին, սակայն արձակումից 1,5 րոպե առաջ այն չեղարկվել է։ Երկրորդ փորձը, որն իրականացվել է ապրիլի 28-ի վաղ առավոտյան, բարեհաջող է անցել։ Ինչպես հայտնել է Իգոր Կոմարովը, հրթիռի արձակումը, նախնական տվյալներով, հետաձգվել է կառավարման համակարգում մալուխներից մեկի խափանման պատճառով։

Պուտինը նկատողություն է արել Ռոգոզինին՝ «Վոստոչնիից» առաջին հրթիռակրի արձակման տեղափոխության համար. Коммерсантъ