Թուրքիան ռազմաբազա է բացել Քաթարում
Քաթարի տարածքում սկսել է գործել թուրքական ռազմաբազան։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն՝ Դոհա այցի ընթացքում։
Ինչպես տեղեկացնում է TRT Haber-ը, նա նշել է, որ Թուրքիան և Քաթարը պետք է ընդլայնեն համագործակցությունը բոլոր ոլորտներում։
Ավելի վաղ Քաթարում Թուրքիայի դեսպան Ահմեթ Դեմիրոքը հայտարարել էր, որ Անկարան մտադիր է ռազմաբազա բացել այդ երկրում։
TRT Turk-ի հաղորդմամբ՝ Դավութօղլուի և Քաթարի վարչապետ Շեյխ Աբդուլլահի ներկայությամբ ստորագրվել է երկու երկրների միջև առաջին ռազմական համաձայնագիրը։










