Թայվանում մեկ գիշերվա ընթացքում 26 երկրաշարժ է տեղի ունեցել

09:54 • 28.04.16

Սեյսմիկ բարձր ակտիվություն է նկատվում Թայվանի արևելյան մասում, որտեղ նախորդ գիշեր գրանցվել է միաժամանակ 26 ստորգետնյա ցնցում։ Այս մասին հայտնել է կղզու օդերևութաբանական վարչության տնօրեն Սին Ցզայցինը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
 

Նրա խոսքով՝ ամենաուժեղ երկրաշարժը` 5.6 մագնիտուդ, տեղի է ունեցել ապրիլի 27-ին: Նրա էպիկենտրոնը գտնվել է Թայվանի հյուսիս-արևելյան ափին: Այդ շրջանը շարունակվում է ցնցվել։

 

Գիշերը ևս մի ուժեղ երկրաշարժ է գրանցվել Թայդուն բնակավայրի տարածքում: Տուժածների և նյութական վնասի մասին տվյալներ դեռ չկան:
 

23 մլն բնակչությամբ Թայվան կղզին տեղակայված է սեյսմիկ ակտիվ գոտում: Երկրաշարժերն այնտեղ պարբերական բնույթ են կրում։

 

Թայվանում մեկ գիշերվա ընթացքում 26 երկրաշարժ է տեղի ունեցել