Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է կարգավորել ուժի դիրքից. Թրամփ

10:23 • 28.04.16

Վաշինգտոնում հանդես գալով արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով՝ միլիարդատեր և Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերություններն «ուժի դիրքից», գրում է korrespondent.net-ը։

 

Այնուամենայնիվ, նա չի պատասխանել հարցին, թե ինչպես դա կանդրադառնա ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականության վրա, որն իրականացնում են Արևմուտքի երկրները՝ Ղրիմի անեքսիայից հետո:

 

Հանրապետականը նաև հայտարարել է, որ եթե նախագահ դառնալու դեպքում չկարողանա պայմանավորվել Մոսկվայի հետ, Վաշինգտոնը «պարզապես կհեռանա բանակցային գործընթացից»։

 

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ընդհանուր լեզու գտնի Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ «հիմնվելով փոխադարձ շահերի վրա»։

 

Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է կարգավորել ուժի դիրքից. Թրամփ