Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կասկածելի պայուսակ է հայտնաբերվել
Ստամբուլի ամենաբանուկ շրջաններից մեկը համարվող Թաքսիմ հրապարակում կասկածելի պայուսակ է հայտնաբերվել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Posta պարբերականը, քանի որ պայուսակի տիրոջը գտնել չի հաջողվել, տագնապ է հայտարարվել։
Ոստիկանությունը տարածքից հեռացրել է մարդկանց ու շրջափակել է պայուսակը։ Անվտանգության նկատառումներով պայուսակը պայթեցվել է։
Ստուգումները, սակայն, ցույց են տվել, որ դրանում որևէ կասկածելի իր կամ պայթուցիկ չի եղել։
Դրանից հետո ճանապարհը վերաբացվել է։










