ՃՏՊ Վանաձորում. 33-ամյա երիտասարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

12:01 • 28.04.16

 

«Օպել» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 27-ին, ժամը 18.50-ին Վանաձոր քաղաքի Տաշիր պողոտայի 1-ին կմ-ում դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքվ վարորդը` 1983 թ. ծնված Վահե Մուժիկյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:


Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և նշում, որ կատարվում է քննություն:


 

ՃՏՊ Վանաձորում. 33-ամյա երիտասարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է