Թրամփը կարող է ստացած ձայների թվով հանրապետականների շրջանում ռեկորդ սահմանել

11:48 • 28.04.16

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կարող է փրայմերիզների ընթացքում ստացած ձայների թվով կուսակցության ներսում ռեկորդ սահմանել, հայտնում է gazeta.ru-ն՝ Politico-ին հղումով։


Ինչպես հաղորդում է պարբերականը, հանրապետականների ռեկորդը պատկանում էր Ջորջ Բուշ կրտսերին, ով 2000 թվականին 10.8 մլն ձայն էր ստացել։

 

Ապրիլի 26-ի տվյալներով՝ Թրամփը մոտ 9.9 մլն ձայն է ստացել։ Այդկերպ միլիարդատերը դեռ չի շրջանցել ԱՄՆ-ի նախկին նախագահին, սակայն արդեն մի քանի տասնյակ հազարով գերազանցել է Ջոն ՄքՔեյնին, որը 2008 թվականին դարձել էր հանրապետականների թեկնածուն, և 100 հազարով ավելի ձայն է ստացել 2012 թվականի արշավի մասնակից Միթ Ռոմնիից։

 

Politico-ն ենթադրում է, որ Թրամփին կհաջողվի ռեկորդ սահմանել, քանի որ փրայմերիզները դեռ չեն ավարտվել, և առջևում քվեարկություններ են մի շարք նահանգներում՝ այդ թվում 40 մլն բնակչություն ունեցող Կալիֆոռնիայում։
 

Թրամփը կարող է ստացած ձայների թվով հանրապետականների շրջանում ռեկորդ սահմանել